իՄ ՊԱՊԸ

Ես սիրում եմ իմ պապիկին։ Նա աշխարհի ամենաբարի ամենահոգատար պապիկն է իմ պապիկւ ինձ օգնում է անել դասերս։ Պապիկս ալեհեր է, ընթերցելիս ակնոցներ է կրում ։Միշտ հագնում է նավաստու հագուստներ։

10 փաստ ՈԶՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա  հայտնվել են 15 մլն տարի առաջ:

Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:

Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:

Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:

Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:

Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:

Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:

Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:

Փաստ 9: Ականջներով ոզնիներն իրենց «եղբայրներից» տարբերվում են նրանով, որ վտանգի դեպքում դժկամությամբ են գնդակի տեսք ընդունում: Ոզնիների այս տեսակը չափազանց արագ է վազում:

Փաստ 10: Ոզնիներն իմունիտետ ունեն թույների դեմ, թեև հատուկ չեն որսում այդ օձերին: Սակայն եթե հնարավորություն ընձեռնվի, ոզնին մեծ հաճույքով կխեղդի օձին:

ԳՐՔԻ ՏՈՆԸ ՄԵՐ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր մեծանուն հայոց բանաստեղծ Հ․Թումանյանի ծննդյան օրն է և այդ օրը բոլորը իրար գրքեր են նվիրում։ Մեր դպրոցում նույնպես գրքի տոն էր։ Ես Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»_ը նվիրեցի իմ դասընկերոջը՝ Գոռին, իսկ Էլինան ինձ նվիրեց անգլերեն լեզվով մի շատ հետաքրքիր գիրք։ Այսօր մեր օրն անչափ հագեցած էր և հաճելի։

ՄՇՈ ճառընտիր

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 — 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։

Continue reading ՄՇՈ ճառընտիր

մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Continue reading մատենադարան

Հայրենագիտություն — Հին երևան

Հին ԵրևանՀայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին ԿոնդԲուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։Եթե պարսկական տիրապետության շրջանում Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, ապա ռուսական տիրապետության շրջանում կառուցվում են քրիստոնեական տաճարների (եկեղեցիների) թիվը շատանում է, իսկ մուսուլմանական մզկիթները՝ աստիճանաբար լքվում։Դառնալով Հայկական մարզի, ապա համանուն նահանգի կենտրոն՝ Երևանը վերաբնակեցվում է հայերի նոր խմբերով, մեծանում, կառուցվում են նոր թաղամասեր։ Նախկին 3 թաղերի փոխարեն ստեղծվում են 7-ը՝ Հին թաղը, որից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղըԿոնդը կամ Ծիրանի թաղը, որից առանձնանում է Ձորագյուղը, ինչպես նաև՝ Քարհանքը և Նորքը։ Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը։Այդ ժամանակ ՔանաքեռըԱվանը և մի շարք այլ գյուղեր առանձին բնակավայրեր էին։ Երևանից դուրս էին գտնվում նաև Դալմայի այգիները։

Ձորագյուղ, Հին Երևանի թաղերից մեկը։ Զբաղեցնում էր Հրազդան գետի  ձախափնյա մասը՝ Հաղթանակի կամրջից հյուսիս՝ դեպի Այգեձոր՝ գետի երկայնքով։ Պարսկական տիրապետության օրոք հայտնի է նաև եղել որպես «Դարաքյանդ» (Ձորագյուղի թուրքերեն թարգմանությունը)։ Թաղամասը ողջ պատմության ընթացքում եղել է հայաբնակ։ Ձորագյուղը նաև հայտնի է որպես Կոնդի մի հատված ու տարածքը կոչվել է Խնկելո ձոր։

Թաղամասը իր հերթին ունեցել է իր թաղերը

  • Վերին կամ Քարափի թաղ,
  • Ստորին կամ Ձորի թաղ,
  • Կարբո թաղ։

Ձորագյուղի հատվածներից Կարբո թաղը կոչվում էր Արագածոտնի համանուն գյուղի անունով. ըստ Վարազդատ Հարությունյանի  կարբեցինը այստեղ էին գաղթել 1723-1724 թվականներին թուրքական հարձակման ժամանակ։ Մեսրոպ Թաղիադյանը եղել է այս թաղից։Ձորագյուղում է եղել Երևանի թեմական առաջնորդարանը, որը կոչվել է Ձորագյուղի անապատ։ Անապատն իր պարսպի ներսում ունեցել է բազմաթիվ շինություններ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին` միակը որ այժմ կանգնուն է, Սուրբ Հակոբ եկեղեցիՍուրբ Գևորգ եկեղեցի, բուն Ձորագյուղի անապատ մատուռը, որը այցելում էր միայն թեմի առաջնորդը, և այլն։ Այստեղ եղել է նաև կաթողիկոսների իջևանը։

english

Այս նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

I can ride a bike.

Can I ride a bike?

It is a bicycle.

It is a bicycle?

I am fine.

Am I fine?

You have a nice room.

Have you a nice room?

Նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական։

Here is the bird for you.

Is here the bird for you?

Here is not the bird for you.

It is awful.

Is it awful?

It is not awful.

They are happy.

Are they happy?

They are not happy.

He has got a Bird in the box.

Has he got a Bird in the box?

He has not a Bird in the box.

I am hungry.

Im I hungry?

I am not hungry.

They can swim.

Can they swim?

They can not swim.

Հետևյալ բառերը ճիշտ տեղադրիր նախադասություններում /always, hungry, ready, tired, give, eat/

I want to…eat……… bread.

The students …redy….. go to school.

The child is …tired………

We are …tired……… for the lesson.

My mother is very …tired………….now.

My friends …give. me a very nice present. /նվեր/

Արևվելյան դպրոց 3-3 դասարան

Զանցել գործիքագոտուն